News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Նանայա Մահուտան իր չինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Չինաստանին մտահոգություն է հայտնել «Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար մահացու օգնության ցանկացած տրամադրման կապակցությամբ», հաղորդում է The Associated Press-ը:

Նոր Զելանդիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը մանրամասն նկարագրել է Մահուտայի հայտարարությունները Պեկինում:  

Մահուտայի քառօրյա այցը, որը մեկնարկել է չորեքշաբթի օրը, Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Պեկին 2018 թվականից ի վեր:

Ինչ վերաբերում է Ուկրաինայում պատերազմին, Մահուտան կրկին հայտարարել է իր գործընկեր Ցին Գանին, որ իր կառավարությունը դատապարտում է Մոսկվայի «անօրինական ներխուժումը»:

Ինչպես հաղորդում է չինական Xinhua լրատվական գործակալությունը, Չինաստանի կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի տնօրեն Վան Ին ուրբաթ օրը Պեկինում հանդիպել է այցով ՉԺՀ-ում գտնվող Նոր Զելանդիայի ԱԳ նախարարի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Ուկրաինայի ճգնաժամի շուրջ։

Վան Ին նշել է, որ հրատապ խնդիր է հրադադարը եւ խաղաղ բանակցությունների վերսկսումը, ինչը նույնպես երկրների մեծամասնության ընդհանուր ձգտումն է եւ ծառայում է միջազգային հանրության ընդհանուր շահերին: Նա ընդգծել է, որ Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ քաղաքական կարգավորմանը նպաստելու գործում:  

«Մենք Նոր Զելանդիան դիտարկում ենք որպես համագործակցության կարեւոր գործընկեր եւ լիովին վստահ ենք չին-նորզելանդական հարաբերությունների կայունության հարցում»,-ասել է նա՝ երկու երկրներին կոչ անելով ամրապնդել փոխադարձ վստահությունը եւ գործնական համագործակցությունը նոր մակարդակի հասցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Ամենաշատ