News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստան-Թուրքիա 2008-ի եւ 2023-ի ֆուտբոլային խաղի տարբերությունն այն է, որ 2008-ին, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է․

«2008- ին տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա առաջին խաղը. դա ֆուտբոլային դիվանագիտության փուլն էր։

Այսօր նույնպես Հայաստան-Թուրքիա խաղն է՝ հետ եւ նախաաղետային դիվանագիտության փուլում։

Մտածող-մտահոգ մարդիկ հարցնում են՝ ո՞րն է 2008-ի եւ այսօրվա խաղի տարբերությունը։ Հազար պատասխան է հնչում։ Երեկ Ս. Ֆարմանյանի «Միայնակ՝ ընդդեմ ճակատագրի» գրքի շնորհանդեսին էլ էր այս հարցը առանցքային, եւ պատասխանի իր տարբերակը 3-րդ նախագահը նույնպես ձեւակերպեց։ Պատասխանները տարբեր են, բոլորն էլ՝ հետաքրքիր։

Պատասխանի իմ տարբերակը մաքսիմալ պարզ է. 2008-ին, երեւանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են։

Եվ հետպատերազմյան վերականգնման մեր քաղաքական մտքի առանցքում էլ պետք է լինի հենց այդ նպատակը՝ սեփական տան մեջ (հայրենիքում) վերականգնել տանտիրոջ կարգավիճակը։ Սա հոգեբանություն է, հանրային տրամադրություններ, մտածողության տեսակ. հենց մենք Հայաստանում եւ Արցախում կրկին սկսեցինք մեզ զգալ տանտեր, մեզ կվերաբերվեն հենց այդպես, մեզ հետ կբանակցեն այդպես, եւ վերջապես դուրս կգանք այս անվերջանալի ստորացուցիչ մղձավանջից. երբ առավոտ էսկալացիա են գուժում, երեկոյան՝ խաղաղություն։

Ինչ վերաբերում է իմ գործընկերոջ գրքին, ապա այն պետք է կարդալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ