News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Ես  մինչեւ Նիկոլի իշխանազավթման ու պետականության քանդման 30 տարվա խաղաղությունն եմ ուզում՝ Արցախի ամբողջականությամբ, զինվորի անպարտելիությամբ, Հայաստանի տարածքային ամբողջականությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Նիկոլ Փաշինյանի դավաճանության անունը ես չեմ դնելու խաղաղություն։ Նիկոլն ասում է՝ այս երկում անկլավներ կան, վարչատարածքային բաժանումներով Ադրբեջանի հետ պետք է սահմագծում, սահմանազատում լինի, սրա անունը խաղաղություն չի։ Նիկոլը մոռացել է, որ Բաքվի բանտերում հայ գերիներ են խոշտանգվել ու մահացել, դա՞ է խաղաղությունը, սա խաղաղություն չի։ Ես ուզում եմ 30 տարվա էն խաղաղությունը, որի երաշխավորը իմ պետականության ղեկավարներն էին ու բանակը»,- ասաց Աննա Մկրտչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ