News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը բանից պարզվում է էնքան պարապ է, որ կարողանում է ժամերով կանգնել 34/06 ընտրատեղամասի մոտ: Այս մասին ահազանգում է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

«Ընտրողների կամքի վրա ազդեցություն գործելու էս մեխանիզմը մինչև 2018թ.-ը կիրառվում էր թաղի բառադիների մակարդակով, հիմա «իրավիճակ է փոխվել»»,- գրել է նա:

Ավելի վաղ  Սիսիանում բազմաթիվ ընտրախատումների մասին էր  ահազանգել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ