News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իսրայելի բժիշկների արհմիությունը հայտարարել է երկրի առողջապահական համակարգի աշխատանքի դադարեցման մասին երեքշաբթի օրվանից մինչեւ դատական բարեփոխումների դադարեցման մասին հայտարարելը, հայտնում է Haaretz-ը։

Իսրայելում եւ նրա սահմաններից դուրս Նեթանյահուի կառավարության կողմից իրականացվող դատական բարեփոխումների դեմ հազարավոր բողոքի ցույցեր են տեղի ունենում արդեն 12-րդ շաբաթն անընդմեջ։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների գնահատականների, անցած կիրակի ավելի քան 600 000 մարդ է դուրս եկել փողոց:

Ներկայացված օրինագիծը կսահմանափակի գերագույն դատարանի ազդեցությունը հիմնական օրենքների ընդունման գործընթացի վրա, թույլ կտա խորհրդարանականներին վիճարկել այս դատարանի որոշումները, կառավարությանը դատավորների նշանակման ընթացակարգը վերահսկելու հնարավորություն կտա, կարծում են ցուցարարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ