News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրորդ անգամ անորոշ ժամանակով հետաձգել է ազգին ուղղված ուղերձն այն բանից հետո, երբ Իսրայելի արդարադատության եւ ազգային անվտանգության նախարարները սպառնացել են հրաժարական տալ, եթե դադարեցվեն դատական բարեփոխումները, հաղորդում է իսրայելական Haaretz պորտալը:

Երկուշաբթի ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ վարչապետը մտադիր է տեսաուղերձով հանդես գալ գիշերվա աննախադեպ ցույցերից հետո պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հրաժարականի ֆոնին, որը կոչ էր արել կասեցնել դատական բարեփոխումները:

Իսրայելում երկրի իրավական համակարգի բարեփոխման դեմ հազարավոր բողոքի ցույցերն արդեն տասներկուերորդ շաբաթն են շարունակվում։ Օրենքների առաջարկվող փաթեթը կսահմանափակի գերագույն դատարանի լիազորությունները եւ կառավարությանը դատավորների նշանակման ընթացակարգը վերահսկելու հնարավորություն կտա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ