News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մունիցիպալ ընտրություններից առաջ հայտարարել է նախարարների կաբինետում վերադասավորումների մասին, հայտնում է Իսպանիայի կառավարության կայքը։

«Արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջության նոր նախարարը կլինի Հեկտոր Գոմես Էրնանդեսը, իսկ առողջապահության նոր նախարարը կլինի Խոսե Մանուել Մինյոնես Կոնդեն», - հայտնել է Սանչեսը:

Նշվում է, որ արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջության նախկին նախարար Ռեյես Մարոտոն մտադիր է Մադրիդի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունից։ Նույն կուսակցությունից առողջապահության նախարարության նախկին ղեկավար Կարոլինա Դարիասը հավակնում է Լաս Պալմաս դե Գրան Կանարիայի քաղաքապետ դառնալ։ Նշվում է, որ ընտրությունները կանցկացվեն մայիսի 28-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ