News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ նոր առեւտրային համաձայնագրի ստորագրումից հետո ակտիվացրել են պաշտպանական համագործակցության ամրապնդման շուրջ բանակցությունները, հաղորդում է Financial Times թերթը:

Օրակարգում են սպառազինությունների արտադրության, հետախուզական տվյալների փոխանակման, կիբեռանվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում հարաբերությունների ամրապնդումը, Եվրոպական պաշտպանական գործակալության հետ Լոնդոնի համագործակցության ընդլայնումը: «Մենք հետաքրքրված ենք,  եւ մենք միշտ բաց ենք եղել ռազմական հարցերի քննարկման համար»,-մեջբերում է թերթը ԵՄ ներկայացուցիչներից մեկի խոսքը։ 

Թերթը հիշեցնում է, որ 2022 թվականին Միացյալ Թագավորությունը միացել է մշտական կառուցվածքային համագործակցության եվրոպական ծրագրին (PESCO), որի նպատակն է արագացնել ռազմական գույքի տեղափոխումը եվրոպական մայրցամաք։

Հյուսիսային Իռլանդիայի հարցով Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ ուրբաթ օրը կնքված գործարքը լուծել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ծագած գլխավոր խնդիրներից մեկը՝ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության կազմի մեջ մտնող եւ ԵՄ անդամ Իռլանդիայի միջեւ սահմանի անորոշ կարգավիճակը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ