News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Այսօր հասարակությանը մի արհեստական թմբիրի մեջ են մտցնում կեղծ փրկության հույսեր, կեղծ անվտանգային բարձիկների մասին խոսելով. Նույն ԵՄ դիտորդների առկայությունը սահմանին չի խանգարում Ադրբեջանին ագրեսիվ գործողություններ իրականացնել ՀՀ սահմանին, շարունակելով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

«Այս առումով Հայաստանի կողմից գործնական հակազդեցությունը ցավոք թեմա է, որի մասին շատ մանրամասն չեմ կարող բարձրաձայնել: Այս օրերին Հայաստանի բոլոր պատասխանատու անձինք պարտավոր էին ՌԴ-ի հետ լինել ամենօրյա շփումների մեջ, ոչ թե խաղեր խաղային: Տվյալ դեպքում ՍԴ-ում Հռոմի ստատուտի համաձայնագրի նախագիծը 2-3 ամիս առաջ է եղել, բայց առնվազն այս մթնոլորտում Հայաստանը լեգիտիմ հնարավորությունն ուներ այդ հարցը ընդհանրապես չարծարծելու»,-ասաց նա:

Մանուկյանը նկատեց, որ եթե Հայաստանը այդ համաձայնագիրը անգամ վավերացնի ԱԺ-ում, դա որեւէ կերպ չի ազդելու Հաագայի դատարանի որոշումը Ադրբեջանի համար պարտադիր լինելու վրա. «Որովհետեւ Ադրբեջանը դրան չի միացել, Հաագայի դատարանի որոշումն իրավական առումով պարտադիր չէ Ադրբեջանի համար: Այլ հարց, որ բարոյական պարտավորության տակ է Ադրբեջանը»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

«Կրկնում եմ՝ անզգույշ գործողություններն ունենում են բացասական հետևանքներ մեր ամբողջ ժողովրդի վրա։ Ո՞վ է քաշել ԱԺ նախագահի լեզուն, որ նման հարցերի շուրջ ոտքի վրա հայտարություն անի, հետո գնա Կոնդի ամառանոցում մարզվի, մարզվելու ժամանակ էլ ընկնի, թև կոտրի։ Ամեն խոսքի ու բառի արժեքը չգիտակցելը մեր անվտանգային  համակարգն է փլուզում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Եթե ՀՀ-ն վավերացնի Հռոմի ստատուտը, հետո Պուտինը գա Հայաստան, ի՞նչ է անելու ՀՀ ղեկավարությունը. Հարց՝ Ալեն Սիմոնյանին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում Բայրամովն ու Կլաարը մտքեր են ․․․
Հաղորդակցությունների ապաշրջափակումը կապված չէ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի հետ. Մհեր Գրիգորյան․ «Առկա»
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցվածքից կարելի է հասկանալ, որ դրանք առանձին կետեր են․․․
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է հայ-ադրբեջանական կարգավորումից Ռուսաստանին դուրս մղելու ԱՄՆ-ի  փորձերի մասին
«ԱՄՆ-ն, իմ գնահատմամբ, փորձում է ամեն տեղ հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, մյուս կողմից՝ ․․․
ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում
«Ռուսական կողմը կշարունակի իր ջանքերը՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջական համալիրի ․․․
Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին․ Սպուտնիկ Արմենիա
«Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա երկու-երեք անհամապատասխանություն․․․
Կարծում եմ` կարճ ժամանակ անց Վաշինգտոնում հետաձգված բանակցությունները տեղի կունենան․ Տիգրան Խաչատրյան
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնաբանել է  Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հունիսի 12-ին պլանավորված…
Ամենաշատ