News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի առողջապահության նախարար Հումզա Յուսուֆը հայտարարվել է Շոտլանդիայի ազգային կուսակցության նոր ղեկավար եւ այդ հիմքով կգլխավորի տարածաշրջանային կառավարությունը: Այս մասին երկուշաբթի հայտնել է ազգային քարտուղար Լորնա Ֆինը՝ ամփոփելով կուսակցության անդամների շրջանում երկշաբաթյա քվեարկության արդյունքները։

Ինչպես ցույց են տվել վերջնական հաշվարկները, Յուսուֆը հաղթել է քվեարկության երկրորդ փուլում՝ ստանալով կուսակցության ավելի քան 26 հազար անդամների աջակցությունը (քվեարկությանը մասնակցածների 52,1 տոկոսը): Երկրորդ տեղում ընտրարշավն ավարտել է տեղի ֆինանսների նախարարության ղեկավար Քեյթ Ֆորբսը (23,9 հազար ձայն կամ 47,9 տոկոս): Երրորդ թեկնածուն՝ համայնքների անվտանգության հարցերով նախկին նախարար Աշ Ռեգանը, չի անցել երկրորդ փուլը՝ ստանալով ընդամենը 5,6 հազար մարդու աջակցությունը: Ընտրություններում իրենց թեկնածությունը կարող էին առաջադրել բացառապես Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ