
Պետդումայի «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության պատգամավորները առաջարկում են ծննդաբերության արձակուրդը հղիության վաղ փուլերում տրամադրել, նման օրինագիծ է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության կառավարություն՝ եզրակացության համար: Այս մասին հայտարարել է ԱՌՃՀ կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Պետությունը շտապ պետք է փոխի իր վերաբերմունքը մայրության նկատմամբ։ Նման միջոցներից մեկը կարող է լինել կանանց կոնսուլտացիայում հղիների հաշվառման պահից կանանց ծննդաբերության արձակուրդի տրամադրումը: Այժմ արձակուրդը տրվում է երեսուներորդ շաբաթից, եւ մենք առաջարկում ենք այն տրամադրել ամենավաղ ժամկետներում»,- նրա խոսքերը մեջբերում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Միրոնովը ծննդաբերության արձակուրդ տրամադրելու կարգի փոփոխության մասին օրենքի այս նախագիծն ուղարկել է Ռուսաստանի Դաշնության կառավարություն։