News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն աջակցել է օրինագծին, որը ԱՄՆ պետքարտուղարին կարգադրում է աշխատել՝ Չինաստանին միջազգային կազմակերպությունների շրջանակներում զարգացող երկրի կարգավիճակից զրկելու ուղղությամբ, գրում է The Hill թերթը։

Ըստ հրապարակման՝ «ՉԺՀ-ն զարգացող երկիր չէ» ակտին կողմ է քվեարկել 415 մարդ (PRC Is Not a Developing Country Act)։

Ինչպես նշում է The Hill-ը, փաստաթուղթը հանձնարարում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարին «միջազգային կազմակերպություններում, որոնց անդամակցում են եւ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը, «ձգտել» փոխել Չինաստանի կարգավիճակը «միջինից բարձր եկամուտ ունեցող, բարձր եկամուտ ունեցող կամ զարգացած երկրի կարգավիճակի»։

Օրինագծի համաձայն՝ պետքարտուղարը պետք է հետեւի նաեւ, որ Չինաստանը զարգացող երկրի կարգավիճակի պատճառով օգնություն կամ արտոնություններ չստանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ