News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է առեւտրային հաշվեկշռի էական խախտումը եւ տնտեսության կառուցվածքային անհավասարակշռությունը։ Այս մասին «Հայաստանը եւ եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով քննարկման ժամանակ ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աշոտ Թավադյանը։

Նրա խոսքով երկրում սուր է գործազրկության եւ դրանից բխող միգրացիայի խնդիրը։ «Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները, առաջին հերթին, իրական հնարավորություններ են ընձեռում այդ խնդիրների լուծման համար, ինչին ուղղակիորեն նպաստում են էժան էներգառեսուրսները եւ Հայաստանի պատրաստի արտադրանքի իրական պահանջարկը։

Էներգակիրների, ինչպես նաեւ Հայաստանի ռազմավարական արտադրանքի գների առումով առավել լայն հնարավորություններ ընձեռում է առաջին հերթին ԵԱՏՄ առաջատարը` Ռուսաստանի Դաշնությունը։ Նշենք, որ ԵԱՏՄ-ն արտոնյալ վարկեր ստանալու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամպրապնդման համար։ Ի տարբերություն միջազգային կազմակերպությունների մի շարք վարկերի, Ռուսաստանից ստացվել են խիստ նպատակային վարկեր։ 300 մլն դոլարի երկու արտոնյալ վարկերն ուղղվել են մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։ Միեւնույն ժամանակ, իհարկե, առանցքային նշանակություն ունի նման վարկերի օգտագործման  արդյունավետությունը: Այդ գործառույթը հստակ պետք է իրականացնի Հայաստանի կառավարությունը։ Հայաստանը նաեւ ստացել է 270 միլիոն դոլարի նպատակային վարկեր Ռուսաստանից եւ 30 միլիոն դոլարի դրամաշնորհներ Հայկական ատոմակայանի արդիականացման եւ շահագործման ժամկետը երկարացնելու համար։

Մաքսատուրքերի վերացումը եւ ներմուծվող հումքի գների իջեցումն, անշուշտ, նպաստում են արտահանման աճին եւ գործազրկության նվազմանը։ Համաշխարհային գների համեմատ էներգակիրների զգալիորեն ցածր գները դրական են ազդում տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման վրա։ ԵԱՏՄ-ի շրջանակներում կարեւոր է նաև իրականացնել համակարգված հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն»։

Նրա խոսքով՝ տնտեսական անվտանգության հիմնական խնդիրը կայուն տնտեսական աճի եւ արտահանման զգալի աճի ապահովումն է, ինչը հատկապես կարևոր է փոքր տնտեսություն ունեցող երկրների համար։ Միասնական տարածաշրջանային տնտեսության ձեւավորումը ենթադրում է ոչ միայն միասնական կառավարման մարմինների ստեղծում և եվրասիական տնտեսական ինտեգրմանը մասնակցող երկրների գործողությունների համակարգում, այլեւ բոլոր ազգային տնտեսությունների վերակողմնորոշում դեպի համակարգված մակրոտնտեսական առանցքային ցուցանիշների աճ` ՀՆԱ-ի, արտահանման, զբաղվածության մակարդակի էական աճ։

«Հատկապես Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների համատեքստում կարեւոր է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումը ԵԱՏՄ Արդյունաբերական քաղաքականության խորհրդի ստեղծման մասին, որի նպատակն է ներդաշնակեցնել ԵԱՏՄ երկրների արդյունաբերական քաղաքականությունը և ներկայացնել առաջարկներ ԵԱՏՄ երկրների տնտեսության զարգացման վերաբերյալ: ԵԱՏՄ երկրների քաղաքականությունը ներդաշնակեցնելու համար շատ կարևոր է Եվրասիական տնտեսական միության երկրների որոշումը ներմուծման փոխարինման եւ արդյունաբերական համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին: Միության նոր մարմինը պետք է ընտրի ինտեգրացիոն ոլորտներում ամենահեռանկարային ինտեգրացիոն նախագծերը։ Հայաստանի կառավարությունը պետք է նախաձեռնություն ցուցաբերի եւ օգտագործի նոր հնարավորություններ՝ ավելացնելու պատրաստի արտադրանքի արտահանումը և համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ առաջին հերթին պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- նշել է Թավադյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ