News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդին կանչել են Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Օսլոյում Վրաստանի նախկին նախագահին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումների համար Սյուր Լինդբրեկկեի անվան մրցանակ շնորհելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ռուսթավի-2 հեռուստաալիքը։

Ինչպես նշվում է, դիվանագետը հեռացել է ԱԳՆ-ից՝ առանց լրագրողներին մեկնաբանություններ տալու։

Սաակաշվիլին մարտի 25-ին արժանացել է նորվեգական մրցանակի։ Օսլոյում տեղի ունեցած արարողության ժամանակ մրցանակը փոխանցել են նախկին նախագահի մորը՝ Գիուլի Ալասանիային ու որդուն՝ Նիկոլոզին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի հայտարարել է, որ Սաակաշվիլիին պարգեւատրելը հավասարազոր է մրցանակը նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին հանձնելուն, ով սպանել է ավելի քան 70 մարդու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ