
Ադրբեջանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆային շտապօգնության բրիգադը տեղափոխել է կլինիկական բժշկական կենտրոն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ Մուստաֆան, որը հրազենային վնասվածք է ստացել ուսին եւ ոտքին, զննում է անցնում։
«Ֆազիլ Մուստաֆայի վրա զինված հարձակում է իրականացվել նրա տան մոտ։
Դեպքի վայր է կանչվել օպերատիվ խումբ։ Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ սպանությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։