News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով և Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մարտի 20-24-ն այցելել է Արգենտինայի Հանրապետություն և Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ պատգամավորը Մարդու իրավունքների համաշխարհային ֆորումի շրջանակներում կազմակերպված «Խաղաղության գործընթացները Լատինական Ամերիկայում և աշխարհում» պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է Արցախյան հակամարտության ծագման պատմությունը, զարգացումը, Արցախի Հանրապետությունում և Հայաստանի սահմաններին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և 2021-22 թվականներին Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված կացությունը և հակամարտության կարգավորման ուղիները։ Նա նաև պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին։ Միջոցառման ժամանակ քննարկված մյուս խաղաղության գործընթացները վերաբերել են Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների շուրջ բրիտանա-արգենտինյան հակամարտությանը և Կոլումբիայում տասնամյակներ տևած քաղաքացիական պատերազմին։

Արթուր Խաչատրյանը Արգենտինայում հանդիպում է ունեցել երկրի Սոցիալիստական կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Մոնիկա Ֆայնի և «Արմատական քաղաքացիական միություն» կուսակցության նեկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Խուան Մարտին Մուսակիոյի հետ։ Արգենտինացի պատգամավորներին ներկայացվել են Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները։ Պատգամավորը կարևորել է Ադրբեջանի վրա միջազգային ճնշման անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը՝ 1) անմիջապես և անվերապահորեն բացի Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը, 2) վերադարձնի հայ ռազմագերիներին, 3) արտոնի ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO) դիտորդների այցելությունը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջանները, 4) վերադառնա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին, որոնք պետք է հիմնված լինեն ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկսզբունքների՝ ներառյալ և հատկապես ժողովուրդների իրավահավասարության և ազատ ինքնորոշման իրավունքի և Մինսկի խմբի համանախագահների առաջարկած տարրերի հիման վրա։

Բուենոս Այրեսում Արթուր Խաչատրյանը նաև հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի նախարարության միջխորհրդարանական կապերի տնօրինության դիվանագետ Նիկոլաս Վարզիլիոյի և Արգենտինայի ազգային հարցերի (շրջանների հետ հարաբերությունների) տնօրինության տնօրեն Նիկոլաս Դարիո Սաբունկույանի հետ:

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Արթուր Խաչատրյանին ընդունել է Ուրուգվայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարը։ Առավել քան մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորը ներկայացրել է իրավիճակն Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմաններին։ Նա հատկապես կարևորել է Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումը՝ շեշտելով, որ տարածաշրջանում հնարավոր չէ երկարատև խաղաղություն հաստատել առանց հակամարտության արդարացի կարգավորման, որը պետք է հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Ուրուգվայի հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։

Ուրուգվայի խորհրդարանում հայաստանցի պատգամավորը հանդիպել է Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ կարևորվել է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը և դեսպանի նշանակումը։ Արթուր Խաչատրյանը նաև ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը և Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները։

ՀՀ ԱԺ պատգամավորը նաև այցելել է Ուրուգվայի Սենատ, որտեղ նրան և պատվիրակության մյուս անդամներին ընդունել է սենատոր, տուրիզմի նախկին նախարար Լիլիան Քեշիշյանը։ Արթուր Խաչատրյանը և պատվիրակության մյուս անդամները նաև հանդիպում են ունեցել Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիս Սաթջյանի հետ։

Ուրուգվայում հանդիպումների շարքը եզրափակվել է Ուրուգվայի Արցախի ֆորումի (բարեկամների խմբի) անդամների հետ հանդիպմամբ։ Հանդիպման ժամանակ դարձյալ կարևորվել է Ուրուգվայում դեսպանի նշանակումը։ Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլը և կարևորել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Սեփանյանը ներկայացրել է Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ