News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առեւտրի անցնելու տպավորիչ տեմպը շարունակվում է. օրինակ, փետրվարին մեր սիրելի թոշակառուներն անկանխիկ եղանակով իրականացրել են 3,4 մլրդ դրամի առեւտուր: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2022-ին այս ցուցանիշը, ըտ էության, ձգտում էր զրոյի, իսկ դեկտեմբերին եւ այս տարվա հունվարին 2,7 մլրդ դրամի շրջանակներում էր. «Սա նշանակում է, որ ամսական 20-25 տոկոս աճի տեմպը մենք շարունակում ենք պահպանել: Փետրվարին այս առեւտրի արդյունքում 286 մլն 711 հազար դրամ  վերադարձնում ենք կենսաթոշակառուներին:

Եթե 2022-ի հունիիսի վերջի դրությամբ Հայաստանում կար շուրջ 22 հազար ակտիվ POS-տերմինալ, այսօրվա դրությամբ այդ թիվը եռապատկվել է: կարող ենք ասել, որ գրեթե բոլոր գյուղական վայրերում անկանխիկ առեւտրի հնարավորություն է ստեղծվում: Սա բերում է ստվերի կրճտման լրացուցիչ էֆեկտի»,-ասաց վարչապետը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ 2022 թվականի հունիսի մեկի դրությամբ անկանխիկ գործարքներ կենսաթոշակառուների 1,8 տոկոսն է կատարել, իսկ փետրվարի 1-ի դրությամբ 17,5 տոկոսն արդեն իրականացվում է անկանխիկ:

«Հայաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով անցած տարվա ընթացքում անկանխիկ վճարումները կազմել են 1,3 տրիլիոնը գերազանցող թիվ: Դա նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 58 տոկոսով ավել է»,- ասաց Գալստյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարիների ներդրումային գործունեության արդյունքները (ֆոտո)
Հայ գործարարների ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում առավել զգալի հաջողությունների է հասել QaylTech ընկերությունը...
Սեւանի ափին կստեղծվի առագաստանավային ակադեմիա, նաև հյուրանոցային համալիր
Արդեն իսկ իրականացվել է 49 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում շինարարական...
Կառավարության նիստի օրակարգում 42 հարց է, որից 39-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...  
«Հրապարակ». Ինչու է ծիրանն այս տարի էժանացել
Եթե անցած տարիներին ծիրանը մթերում էին սկզբնական շրջանում 800-1000 դրամով, ապա այս տարի առաջին...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 7-ին, կազմել է...
Նոր նախաձեռնություն. ՍՊԸ-ն իրավունք է ստանում եռամսյակը մեկ անգամ իր շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջև
Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ ներկայումս գործող կարգավորման համաձայն շահույթի բաշխումը կարող է...
Ամենաշատ