News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Անընդհատ խոսում ենք պետական մտածողության մասին ու չենք էլ արձանագրում, որ պետական մտածողությունն ամեն օր մեր աչքի առաջ ոտնահարվում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ամեն օր կարելի է ականատես լինել ցնցոտիացված ՀՀ դրոշների: Շատ հաճախ մենք ուղղակի անցնում ենք՝ համարելով, որ այդպես էլ պետք է լինի: Պիտի խոստովանեմ, որ երբեք նման դեպքերի կողքով չեմ անցնում, տասնյակ անգամներով անդրադարձել եմ այս թեմային, իմ համոզմունքն է, որ մենք այստեղ պետք է իրավական լծակներ գործադրենք:

Հայաստանի բոլոր պետական մարմինները իրենց գործառույթների մեջ պարտադիր պետք է ունենան ՀՀ պետական սիմվոլների նկատմամբ համապատասխան խնամք: Բացի վարչական իրավախախտումների օրենսգրքից, կարծում եմ՝ աշխատանքային օրենսգրքում էլ պետք է փոփոխություններ անենք: Ասենք, եթե պետական պաշտոնյան երկրորդ անգամ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքով պատասխանատվության է ենթարկվել, աշխատանքային օրենսգրքով դա պետք է հիմք դառնա նրա հետ պայմանագիրը խզելու համար: Որովհետեւ եթե պետական սիմվոլների նկատմամբ հարգանք չունի, այդ մարդու հետ աշխատանքը նպատակահարմար չէ»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է մասնավոր անձանց, Փաշինյանը նկատեց, որ ոչ ոք չի պարտադրում անհատ քաղաքացուն, որ նա որեւէ տեղ դրոշ տեղադրի. «Դա ցանկացած քաղաքացու իրավունքն է, մենք կարող ենք խրախուսել, բայց չենք պարտադրում: Բայց ասում ենք՝ հարգելի քաղաքացի, եթե դուք կայացրել եք այդ որոշումը, ուրեմն բարի եղեք հետագա խնամքի մասին էլ մտածել: Չի կարելի թեկուզ պատշգամբից, բակում, տանիքին դրոշ տեղադրել եւ հետո 10 տարով մոռանալ այդ դրոշի խնամքի մասին: Այնտեղ, որտեղ կա դրոշ, պետք է պատշաճ տեսքի լինի: Եթե ոչ, պետք է վարչական լծակներ գործադրվեն»:

Տպել
Ամենաշատ