News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 28-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում Ալավերդի քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ անցած օրվա ընթացքում, երբ իրենք տանը չեն եղել, բացել են մուտքի դուռը և, ննջարանի պահարանում դրված գիպսե դրամապահոցները ջարդելով, գողացել են ավելի քան մեկուկես միլիոն դրամ և 16 հազար ռուսական ռուբլի:

Ընդ որում, դուռը բացել ու փակել էին հարմարեցված բանալիով՝ առանց վնասելու կողպեքը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել բաժնի օպերատիվ խումբը, փորձագետ ու քննիչ: Ձեռնարկվել են անհետաձգելի գործողություններ` հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Սակայն ամեն մի փաստ ճշտելուց հետո պատասխանների փոխարեն առաջանում էին նոր հարցեր: Արդեն հաջորդ օրը ստացվեց գլխավոր պատասխանը: Պարզվեց, որ կատարվածը ոչ թե գողություն էր, այլ գողության բեմականացում, իմիտացիա: Ձեռնարկված միջոցառումներով հիմնավորվեց, որ մոտ մեկուկես տարի է՝ ինչ հաղորդում տվողի կինը տևական ժամանակ ամուսնու աշխատավարձից դրամապահոցներում հավաքած գումարներից պարբերաբար գաղտնի հանել է տարբեր գումարներ կամ ամուսնուն խաբելով՝ պահոցների մեջ ընդհանրապես գումար չի գցել ու փողը ծախսել է պարտք փակելու կամ կենցաղային այլ հարցեր լուծելու համար: Եվ որպեսզի ամուսնու հետ խնդիրներ չառաջանան` մարտի 27-ին խառնել-գետնին է թափել ննջասենյակի իրերը, կոտրել է դրամապահոցները, վերցրել մնացած 100 հազար դրամն ու 16 հազար ռուբլին, իր բանալիով փակել տան դուռն ու մանկահասակ դստեր հետ մեկնել է ամուսնու մոտ՝ նրա հայրական տուն: Հաջորդ օրը ընտանիքով վերադարձել են Ալավերդի, և ոչինչ չկասկածող ամուսինը դիմել է ոստիկանություն: Իսկ ոստիկանության խնդիրը իրականության բացահայտումն է:

Կինը խոստովանել է արարքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ