
Առնվազն ութ մարդ է զոհվել հինգշաբթի Հնդկաստանի կենտրոնական Մադհյա Պրադեշ նահանգի Ինդոր քաղաքի տաճարի տախտակածածկի փլուզման հետեւանքով։ Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, մոտ 25 հավատացյալներ ընկել են կրոնական ծեսերի համար նախատեսված ջրհորը, երբ այն ծածկող հատակը փլվել է ամբոխի ծանրությունից։
Փլուզման վայրում փրկարարները գտել են ութ զոհի, տասը մարդ փրկվել է։
Ջրհորում դեռ մարդիկ են գտնվում, տաճարում փրկարարական գործողությունը շարունակվում է։