News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերի պարզեցման նպատակով:

Ըստ հիմնավորման, կառավարության 2021 թ. համապատասխան որոշմամբ հաստատվել էր ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրման նոր կարգը, որը բացառում էր և հնարավորություն չէր տալիս ապրանքների ներմուծման մաքսատուրքի արտոնությունից օգտվել մինչև կառավարության համապատասխան որոշման ընդունումը։

Հաշվի առնելով, որ նոր կարգով սահմանված դրույթները դժվարություններ էին առաջացնում ընկերությունների համար արտոնությունից օգտվելու, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից ներդրումային ծրագրով նախատեսված ապրանքները ՀՀ են ներմուծվում ավելի շուտ քան ընդունվում է կառավարության համապատասխան որոշումը, հետևաբար, փոփոխություններ են կատարվել որոշման մեջ և նոր 2022 թ. հուլիսի 28-ի համապատասխան որոշման փոփոխություններով և գործող կարգավորումով տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունեն ապրանքների ներմուծել և օգտվել արտոնությունից մինչև կառավարության համապատասխան որոշման ընդունումը։

Գործադիրի այսօրվա որոշմամբ հնարավորություն կտրվի ամբողջացնել ՀՀ կառավարության 2022 թ. հուլիսի 28-ի որոշմամբ ընդունված հետադարձ ուժի դրույթը, կկանոնակարգի ներդրումային ծրագրերի ընթացքը և բարելավող նորմի կարգավորումները տարածել 2021 թ. ապրիլի 24-ից ծագած հարաբերությունների վրա: Այն է՝ կիրառել արտոնությունը նաև ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այն ապրանքների վրա, որոնք ՀՀ են ներմուծվել ավելի շուտ քան համապատասխան որոշման ընդունումը, բայց ոչ ավելի շուտ քան ընկերությունների կողմից հայտ ներկայացնելը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 9-ին, կազմել է…
Քննարկվել է Հայաստանի 2023-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի աջակցությամբ՝ շահագրգիռ…
ՀՀ իշխանությունները ցանկանում են դանդաղեցնել ծխախոտի եւ թունդ ալկոհոլային խմիչքների ակցիզի աճը
Ընդ որում, ենթաակցիզային այլ ապրանքների համար այն կսկսի ավելի արագ աճել․․․
Հայաստանում մեկ տարում 183 կազմակերպություն է սնանկացել․ ֆինանսական առողջացման ցուցանիշները հուսադրող չեն 
Հաշվի առնելով սնանկության ոլորտում առկա խնդիրները՝ այդ թվում սնանկության գործերով կառավարիչների․․․
2022 թվականին Հայաստանի տնտեսությունում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել․ Փաշինյան
Նրա խոսքով ՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսությունն աննախադեպ տնտեսական աճ է գրանցել․․․
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր
Այս հարցով, նրա կարծիքով, պետք է զբաղվեն էկոնոմիկայի նախարարությունը եւ մյուս պատասխանատու․․․
Ամենաշատ