News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն կոչ է արել «Բուխարեստի ինը (B9) երկրներին» աջակցել Մոլդովայի կայունությանը եւ անվտանգությանը, հայտնում է Ռումինիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարար Բոգդան Աուրեսկուն արեւելյան դաշնակիցներին կոչ է արել շարունակել աջակցել Մոլդովային՝ հիբրիդային սպառնալիքների համատեքստում, որոնք ուղղված են հանրապետության ապակայունացմանը եւ եվրոպկան ճանապարհին խոչընդոտների ստեղծմանը։

Աուրեսկուն նաեւ նշել է Մոլդովայի պաշտպանունակության եւ կայունության ամրապնդման անհրաժեշտության մասին եւ կոչ  արել B9 կոալիցիային աջակցել այդ ջանքերին»,- ասվում է Ռումինիայի ԱԳՆ-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի է ունենում B9 երկրների արտգործնախարարների երկօրյա գագաթաժողովը, որտեղ քննարկվում է հարավարեւելյան Եվրոպայում եւ Սեւծովյան տարածաշրջանում իրավիճակը: B9-ի կազմում, բացի Ռումինիայից, մտնում են Լեհաստանը, Բուլղարիան, Հունգարիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Սլովակիան եւ Չեխիան: Ձեւաչափը հիմնադրվել է Բուխարեստում 2015 թվականին ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ նպատակ ունի համախմբել Հյուսիսատլանտյան դաշինքի արեւելյան թեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ