News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է կարանտինային հսկողության տակ գտնվող արտադրանքի հետագծելիության կարգը, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում մեկ տարի անց՝ 2024 թվականի մարտին։ Այս մասին հայտնել է Ղազախստանի առեւտրի եւ ինտեգրացիայի նախարարությունը։

«Այդ փաստաթուղթը թույլ կտա բուսասանիտարական հսկողության մարմիններին հետեւել կարանտինային հսկողության տակ գտնվող արտադրանքին դաշտից մինչեւ վաճառասեղան, իսկ բիզնեսին՝ խուսափել Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից պտուղ-բանջարեղենի ներմուծման անհիմն արգելքներից եւ սահմանափակումներից»,-ասվում է հաղորդագրության մեջ։   

Ցանկը պարունակում է 35 տեսակի արտադրանք՝ կարտոֆիլ, լոլիկ, գլուխ սոխ, կաղամբ,  գազար, վարունգ, հատիկաընդեղեն, առանձին տեսակի սերմեր, ընկույզ, բանան, սուրճ եւ այլ տեսակներ: «Հետագծելիությունը կիրականացվի ազգային թվային համակարգերի ինտեգրման միջոցով։ Դրա համար ԵԱՏՄ անդամ երկրների համապատասխան մարմինները տեղեկատվական համակարգ կներմուծեն կարանտինային բուսասանիտարական ստուգումների արդյունքները, որոնք անցկացվել են կարանտինային հսկողության տակ գտնվող արտադրանքի խմբաքանակի նկատմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։       

Նույն համակարգում ձեւավորվում է յուրաքանչյուր խմբաքանակի եզակի նույնականացման համար: Կարանտինային հսկողության տակ գտնվող արտադրանքի խմբաքանակ ստանալիս արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները տեղեկատվական համակարգի միջոցով պարտավոր են ապրանքի ժամանման մասին անհապաղ հայտնել նշանակման երկրի լիազոր մարմնին։ Մինչեւ կարգի ուժի մեջ մտնելու պահը ԵՏՀ-ն կլրամշակի տեխնոլոգիական փաստաթղթերը ինտեգրված տեղեկատվական համակարգի գործարկման համար, իսկ լիազորված մարմինները պետք է ապահովեն ազգային տեղեկատվական համակարգերի պատրաստվածությունը փոխադարձ ինտեգրման համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ