News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Ալիեւը անհանգստացած է, որ 44-օրյա պատերազմի նախօրեին ստեղծված բացառիկ պայմանները հավերժ չեն, ուստի կարծում է, որ որքան շուտ հասնի քաղաքական հաղթանակի, այնքան լավ կարող է շահարկել հանգամանքները, քանի որ գիտի, որ ժամանակը կարող է Բաքվի դեմ գործել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի փորձագետ Կայծ Մինասյանը։

Նա վստահ է, որ Ալիեւն այս առումով ճնշման տակ է։

Փորձագետը բացատրեց, որ երեք տարի առաջ, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, բացառիկ պայմաններ են ստեղծվել, որոնք այսօր չկան։

«Նախ՝ կար կորոնավիրուսի համաճարակ։ Երկրորդ՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ էին։ Երրորդ, այդ ընթացքում Թուրքիան եւ Ռուսաստանը սերտ համագործակցություն էին հաստատել։ Այս բոլոր պայմանների առկայության դեպքում Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Բայց այսօր այս պայմանները չկան՝ չկա կորոնավիրուս եւ Թրամփ, եւ Թուրքիայի եւ Ռուսաստանի համագործակցությունն այնքան հստակ չէ, որքան երեք տարի առաջ էր», - նշեց Մինասյանը։

Նրա կարծիքով՝ Ալիեւը ցանկանում է լուծել Ղարաբաղի հարցը, ուզում է, որ ոչ ոք չխոսի այս խնդրի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։

«Բայց եթե նույնիսկ Ալիեւն ասում է, որ այդ խնդիրը չկա, իրականում այն ​​կա։ Ալիեւը չգիտի՝ ինչ անել (այս հարցը փակելու համար – խմբ.)։ Լաչինի միջանցքի արգելափակումն անբավարար միջոց է, եւ Արցախի վրա հարձակումը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։ Արդյո՞ք ռուսները դա թույլ կտա՞ն։ Ռուսները հասկացան, որ չեն կարող շարունակել նույն քաղաքականությունը, հատկապես, որ Թուրքիան ու Ադրբեջանը Մոսկվայի դեմ անորոշ խաղ են խաղում։ Ուստի Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ կորցնել ամեն ինչ, քանի որ Հայաստանում 2-3 տարվա ընթացքում հակառուսական տրամադրությունները սրվել են, ինչը վտանգավոր է Ռուսաստանի համար», - հավելեց փորձագետը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը ցանկանում է հասնել քաղաքական հաղթանակի եւ ստանալ Զանգեզուրի միջանցքը, որը չկա, սակայն ո՛չ Իրանը, ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը դա չեն ուզում (Մոսկվան ցանկանում է, որ ճանապարհն իր վերահսկողության տակ լինի, եւ ո՛չ՝ Ադրբեջանի):

Արդեն երեք տարի է՝ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է սպառնալիքների լեզվով։ Քանի դեռ Հայաստանը չի ամրապնդվել, Ալիեւը կշարունակի նույն ոգով, կարծում է Մինասյանը։

Ուստի, ըստ փորձագետի, կան էսկալացիայի ռիսկեր, սակայն, ըստ նրա, Հայաստանն այսօր որոշակի ազատություն է զգում՝ երեք տարի առաջվա համեմատ։

«Հայտնի էր, որ Հայաստանը պետք է պարտվեր պատերազմում։ Արտաքին խաղացողներն աշխատում էին Հայաստանի դիրքերը թուլացնելու ուղղությամբ։ Սակայն այսօր պայմանները փոխվել են», - եզրափակեց նա։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ