News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Գիտնականները գրանցել են ուլտրաձայնը, որը բույսերն արձակում են ջրի պակասի կամ հանկարծակի վնասման ժամանակ։ Հավանական է, որ այդ ազդանշաններն օգնում են էկոհամակարգերի ձեւավորմանը, եւ մոտ գտնվող արարածները նույնպես արձագանքում են դրանց:

«Երբ բույսերը լավ վիճակում են, նրանք ժամում մեկից պակաս ձայն են արձակում, սակայն սթրեսի դեպքում ձայները շատ ավելին են, երբեմն 30-ից 50 ձայն ժամում», - ասել է կենսաբան Լիլահ Հադանին:

Գիտնականները ձայնագրել են ջերմոցներում աճեցված լոլիկի եւ ծխախոտի ձայները։ Ձայները ավելանում էին, երբ բույսերը զրկվում էին ջրից կամ ցողունները կտրվում էին:

Ձայները լսելի են մինչեւ հինգ մետր հեռավորության վրա, սակայն 40-ից 80 կՀց-ի սահմաններում, որը մարդը չի կարող լսել: Այնուամենայնիվ, միջատները եւ փոքր կաթնասունները կարող են լսել նման հաճախականություններ:

Ամենայն հավանականությամբ, հնչյունները առաջանում են, երբ բույսերի անոթները ոչնչացվում են՝ առաջացնելով օդային պղպջակներ։ Դժվար թե այս ձայները հաղորդակցման փորձ լինեն, սակայն մյուս կենդանիները կարող են տեղեկատվություն ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ