News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ապրիլի4-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը կարևորեց խորհրդարանական փոխայցելությունների միջոցով երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդումը։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, Արցախի շրջափակմանը և հումանիտար ճգնաժամին, տակավին գերության մեջ պահվող հայորդիներին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։  Այս առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց բարեկամ երկրների, խորհրդարանական և պետական գործիչների ու անհատների ջանքերը միջազգային ատյաններում արցախահայության աջակցության,ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար:

Իր հերթին բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրն ընդգծեց, որ Հայաստանն ու Խորվաթիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը, ինչն էլ ավելի է ամրապնդում երկու երկրների բարեկամությունը։

Պատվիրակության ղեկավարը, իր  մտահոգություններն արտահայտելով տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ Խորվաթիան միջազգային ատյաններում միջոցներ կձեռնարկի գերիների վերադարձման, հայկական հոգևոր, մշակութային արժեքների պահպանման և  տարածաշրջանում  խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ