News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Ղարաբաղը դե-ֆակտո հայկական է մնում միայն շնորհիվ ռուս խաղաղապահների։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասել է ռուս սոցիոլոգ, միջազգայնագետ Ալեքսեյ Տոկարեւը։

«Հաճախ տարբեր ուժեր, եւ ինչ մեղքս թաքցնեմ՝ Արեւմուտքը, բացասաբար են տրամադրված Ռուսաստանի հանդեպ, ակտիվորեն առաջ են մղում այն նարատիվը, թե Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը հոդված է գրել ճապոնական թերթի համար, որտեղ ասել է, որ Հայաստանը մնացել է մենակ, չկա մեկը, որ պաշտպանի։ Դե, եկեք ենթադրենք, թե իսկապես նախկին գլխավոր քարտուղարը ճիշտ է։ Ո՞վ խաղաղապահ կդառնա։ Ո՞ր կողմից։ Կամ՝ ո՞ր ազգը կկանգնի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ»,- նշել է ռուս փորձագետը։

Նրա խոսքով՝ հենց ռուս խաղաղապահներն են կանգնած հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, ինչի հետ կապված, ինչպես նշել է փորձագետը, տարօրինակ է լսել խոսակցություններ այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները։

«Եվրոպացի քաղաքական գործիչների գործը հիանալի է, «լրատվամիջոցային», գովազդային։ Նրանց խնդիրն է հասնել Հայաստանի սահման, հենվել բլոկպոստին, սելֆի անել, անպայման ասել, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, եւ հեռանալ։ Ահա այդ եվրոպացի քաղաքական գործիչների ողջ պատասխանատվությունը»,- Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչների գործունեությունը նկարագրել է Ալեքսեյ Տոկարեւը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պատասխանատվությունը սելֆի անելն է։ Արեւմուտքը, ինչպես նշել է ռուս փորձագետը, սիմուլյացիա անելու հիանալի վարպետ է, իսկ իր համերկրացիներն իրապես կանգնած են եւ իրապես պաշտպանում են Ստեփանակերտն այն տեսքով, ինչպիսին կար, պահպանում են Ղարաբաղը։

«Եվ Ղարաբաղը դե-ֆակտո հայկական է պահպանվում միայն շնորհիվ ռուս խաղաղապահների»,- ընդգծել է միջազգայնագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ