News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ուղղություններից են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը։ Ճանապարհորդությունների առաջատարը Սանկտ Պետերբուրգն է, գրում Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ռուսական Ստանդարտ» բանկի ուսումնասիրությունը:

Արտասահմանյան երկրներում հարցումների թվով առաջատարը Բելառուսի մայրաքաղաք Մինսկն է։

Նշվում է, որ ռուսաստանցիները Բելառուս են մեկնում հիմնականում գնումներ կատարելու, համեղ սնունդ ուտելու, ինչպես նաեւ հետաքրքիր տեսարժան վայրեր տեսնելու համար:

Վարկանիշի երկրորդ տեղում Ղազախստանն է, որը զբոսաշրջիկներին գրավում է լեռնային հանգստավայրերով։ Ընդ որում, իրենց գրավչությունը չեն կորցնում նաեւ գաստրոնոմիական ճանապարհորդությունները դեպի Հայաստան եւ Վրաստան։

։Մեղմ եւ տաք կլիման, հետաքրքիր բնական լանդշաֆտները եւ այդ երկրների վառ, շատերի կողմից սիրված խոհանոցը նրանց առաջատար հնգյակում են մայիսյան տոներին ընդառաջ տուրերի պահանջարկի առումով»,-ասվում է հետազոտության մեջ:

Ուղղությունների հնգյակը եզրափակում Է Ուզբեկստանը, որտեղ, փորձագետների կարծիքով, ռուսաստանցիները մեկնում են աուտենտիկ պատմական տեսարժան վայրեր տեսնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ