News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Եթե շարունակենք «ինչուների» մեծ շղթան, կստացվի, որ 44-օրյա պատերազմի առաջնային թիրախը եղել է ոչ թե Լեռնային Ղարաբաղը, այլ մեր անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե ինչ փաստեր կան 5-րդ շարասյան գործողություններից եւ հնարավոր է, որ կա նաեւ 6-րդ շարասյունը։

«Երեկվա օրինակով՝ հարձակում է տեղի ունեցել Զինված ուժերի վրա, եւ մեկ էլ մարդիկ ասում են՝ իշխանությունը պետք է րոպե առաջ հրաժարական տա։ Գոնե ասեն՝ այս դեպքերն անցնի, բայց չէ՝ հիմա, որ եթե հանկարծ պարզվի վիճակի ինչ-որ կառավարում կա, կասեցման հնարավորություն, դա էլ չլինի։ Սա հինգերորդ շարասյան գործելակերպ է։ Մեր հատուկ ծառայությունները պետք է այս ամեն ինչին ուշադրություն դարձնեն։ Այս խնդիրը պետք է մտածենք՝ ինչպես լուծենք առանց մեր ժողովրդավարությանը վնասելու»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը չբացառեց, որ Զինված ուժերում հնարավոր է լինեն բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականում աշխատում են օտար երկրների համար որպես լրտեսներ։

«Երկու օր առաջ մի ռեպորտաժ էի դիտում, ասվում էր, որ ադրբեջաանական կողմը գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել է եւ հետ գրավել, մեղադրվող բարձրաստիճան զինվորականը, իր լիազորությունները զանցառելով, ասել է՝ հետ իջեք գրաված բարձունքից։ Սա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ չկա բացատարություն՝ ինչո՞ւ։ Նման իրավիճակներ շատ են եղել։ Օրինակ՝ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածում եւ հանձնարարում է իր ենթակային՝ գնա խուճապ տարածի, որ բոլորը գնան դիրքերից։ Կամ պայմաններ է ապահովում, որ հակառակորդն առանց որեւէ բարդության գրավի տարածքներ։ Ինչո՞ւ ես արել։ Որեւէ հանցագործություն բացահայտված չէ քանի դեռ մոտիվացիան բացահայտված չէ։ Իմ կարծիքով՝ գուցե կարող է ուրիշ երկրի հավաքագրված գործակալներ են։ Ինքը պետք է վերեւից հրաման ստացած լինի, ես պետք է հրամանը տված լինեմ, չեմ տվել, ուրեմն՝ ինքն ուրիշ վերեւ ունի, ստացել է, արել է։ Ինքը չի ասում, թե ումից է հրամանը ստացել, որովհետեւ առավել լուրջ մեղադրանք կստանար՝ պետական դավաճանություն, ասում է՝  մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք։ Հակառակ պարագայում ինքը իր ապրած ամբողջ կյանքը կպարզվի՝ զրո արժեք ունի, որովհետեւ ինքը գործակալ է։ Մենք, ցավոք, սա տեսնելու ենք»,- նշեցը Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ