News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Երբ ԵՄ դիտորդները տեղակայվեցին Հայաստանի տարածքում, Ադրբեջանը փորձում էր դիսկրեդիտացիայի ենթարկի կամ փորձի ցույց տալ, որ ԵՄ դիտորդները  իրենց առաքելությունը պատշաճ չեն կատարելու: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հաևրցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բնականաբար, Տեղ գյուղի մոտ այս միջադեպն ուղղված է ԵՄ դիտորդներին, որովհետեւ ակնկալիքը նաեւ այն է, որ ԵՄ դիտորդների տեղակայումը զսպող գործիք է հանդիսանալու Ադրբեջանի համար: Սակայն Ադրբեջանը շարունակում է եւ ռազմական հռետորաբանությունը, եւ սադրանքների կազմակերպումը: Սա բնականաբար մտահոգում է մեզ, մտահոգում է Բրյուսելին: Մենք ակնկալում ենք, որ Բրյուսելը համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի համոզված  լինենք, որ Ադրբեջանը կեղծ պատրվակներ չի օգտագործելու, ինչպես Տեղ գյուղի դեպքն էր, սադրանք կազմակերպելու»,-ասաց նա:

Արմեն Գրիգորյանը նաեւ նշեց, որ սահմանների ողջ երկայնքով կայունության ապահովումը Հայաստանի օրակարգում է. «Կարծում եմ՝ պետք է լինի նաեւ Բրյուսելի օրակարգում, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք արձագանքում ստեղծված իրավիճակին»:

Դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արտածին ուժերի ներկայությունը ապակայունացնում է իրավիճակը, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Ռուսական  ներկայությունը ՀՀ սահմաններին 1990-ականներից է եւ ապակայունացման բազմաթիվ դեպքեր են եղել: Մեր համոզմունքը այն է, որ եթե հավելյալ ջանք լինի, ԵՄ դիտորդները կարող են հնարավորություն ստեղծել, որպեսզի կայունություն լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում հայկական դիրքեր սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ...
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ