News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան եւ ԱՄՆ-ն, ներկա պահին չեն կարողացել պայմանավորվել ածխային գեներացիայից հրաժարվելու ժամկետի շուրջ։ Ֆրանսիայի էներգետիկայի նախարար Անյես Պանիե-Ռունաշերի խոսքերը մեջբերել է Bloomberg գործակալությունը։

G7-ի երկրները համաձայնել են արագացնել չթուլացող պեղածո վառելիքից փուլային հրաժարման գործընթացը, բայց չեն կարողացել ածխից հրաժարվելու ժամկետի մասին համաձայնագիր կնքել»,- ասել է Պանիե-Ռունաշերը ճապոնական Սապորո քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որտեղ այս օրերին ընթանում է G7-ի երկրների էներգետիկայի նախարարների գործնական հանդիպումը։

Նա նաեւ ավելացրել է, որ տեսանելի ապագայում դաշինքի երկրներում չպետք է նոր ածխային էլեկտրակայաններ բացվեն։ Հակառակ դեպքում G7-ի՝ էներգետիկ անցման արագացման պլանները կարող են խափանման վտանգի առջեւ հայտնվել։

Ապրիլի 15-ին Bloomberg գործակալությունը, հղում կատարելով Ֆրանսիայի էներգետիկայի նախարար Անյես Պանիե-Ռունաշերին, տեղեկացրել է, որ G7-ի երկրները համաձայնել են արագացնել պեղածո վառելիքից փուլային հրաժարման գործընթացը։ Այս որոշումը պաշտպանել են նաեւ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ