News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

«Վրացական երազանք» կառավարող կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Կոբախիձեն Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է երկակի չափորոշիչների կիրառման մեջ։ Նա նման հայտարարությամբ հանդես է եկել Imedi հեռուստաալիքի եթերում։

Դեգնանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Բի-բի-սիի» հետաքննությունից հետո, որի համաձայն՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին մասնակից է ԵՄ-ում թոշակառուների փողերը յուրացնելու  միջազգային խարդախությանը, պահանջվում են լրացուցիչ ինֆորմացիա եւ իրավաբանական գործընթաց։

«Կեզերաշվիլին, պարզվում է, հերքում է մեղադրանքը, ուստի անհրաժեշտ է հետաքննությունն ավարտին հասցնել։ Այսինքն՝ մի դեպքում կարելի է տեսնել  աչառու վրացական ԶԼՄ-ներ, եզրակացություններ անել եւ դատավորների դեմ պատժամիջոցներ մտցնել։ Դա բավական է։ Մյուս դեպքում դա բավական չէ»,- նշել է Կոբախիձեն։

Նա նշել է, որ  Վրաստանի օրենսդրությամբ չի կարելի առանց անհերքելի ապացույցների վարչարարական գործ հարուցել դատավորի դեմ եւ անգամ նրան նաախզգուշացում հայտարարել։

Ավելի վաղ Կոբախիձեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն լուրջ մեղադրանքներ է առաջադրել Վրաստանի դատական համակարգի դեմ՝ առանց որեւէ ապացույցի։ Նրա կարծիքով՝ այս որոշման մեջ կա «քաղաքական շահ»։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը քննադատել է երկրի իշխանություններին այն բանի համար, որ նրանք պաշտպանում են դատավորներին, որոնք հայտնվել են վիզային պատժամիջոցների տակ։ Նա մեկ անգամ եւս հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համոզված է, որ կան պատժամիջոցներ մտցնելու հիմքեր։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնում պատժամիջոցներ են մտցրել Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների դեմ՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ