News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Փարիզում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել black bloc արմատականների դեմ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Փարիզում Մայիսի 1-ի առիթով ակցիան սկսվել է անկարգություններով։ Գրեթե անմիջապես արմատականները հարձակվել են իրավապահների վրա՝ նրանց վրա նետելով ճայթրուկներ, ներկանյութեր և շշեր։

Երթի սկսվելուց հետո նրանք սկսել են քանդել ոչ միայն բանկերի, այլեւ այլ ձեռնարկությունների պատուհանները։ Արմատականները կոտրել են պատճենահանման ծառայություններ մատուցող ընկերության գրասենյակի ապակիները, սկսել են դուրս հանել կահույքը, ջարդել համակարգիչները։ Նրանք նաև քանդում են ավտոբուսի կանգառներն ու հրկիզում աղբամանները։

Արմատականներն օգտագործում են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք պայթում են խլացուցիչ ձայնով։ Ոստիկանությունը սկսել է հետ մղել ցուցարարներին՝ օգտագործելով ձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։

Ֆրանսիայում այսօր ցույցեր են՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների և հանուն սոցիալական արդարության։ Իշխանություններն ակնկալում են մոտ 650 հազար ցուցարար: Նշվում էր, որ մայիսմեկյան ավանդական ցույցը, երբ ցուցարարները դժգոհություն են հայտնում աշխատանքային պայմաններից, կարող է վերածվել գլոբալ բողոքի՝ ընդդեմ պետության վարած քաղաքականության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ