News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի հերթական նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ հանգամանքով, ի՞նչ նպատակով է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցություններին մասնակցում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Երեկ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի գլխավորած  պատվիրակությունը հանդիպել է  Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Պատվիրակության կազմում էր Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշմամբ նաև ԱԺ  փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հայտնի է, որ Ռուբինյանը Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է։ Հարց՝  Ռուբեն Ռուբինյանը ի՞նչ հանգամանքով, ի՞նչ նպատակով, ի՞նչ կարգավիճակով է մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին, արդյո՞ք  հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ է  նաև հայ-թուրքական հարաբերությունները և այդ  երկու  հարաբերությունները իրար փոխկապակցված են»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

ԱԺ փոխանախագահ Հակոբ Արշակյանն ասաց, որ Ռուբեն Ռուբինյանը բազմիցս այստեղից այս հարցին պատասխանել է, նա Հայաստանի կողմից ներկայացված է Թուրքիայի հետ բանակցություններում, ըստ էության, իր գործառույթներն է կատարում։

«Ինչ վերաբերում է  իր գործուղմանը, պարոն Սիմոնյանի հրամանի մեջ ամեն ինչ ասված է»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Գեղամ Մանուկյանը շարունակեց. «Անակնկալ հայտարարվեց, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է  լինելու, հանդիպումից առաջ կամ ընթացքում հայտարարվեց, որ բազմափուլ է,  մի քանի օր շարունակ այդ հանդիպումները տևելու են։ Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ Ռուբինյանի գործուղումն ապրիլի 28-ից մայիսի 5-ն է, որը նշանակում է՝ ենթադրվում էր, ի սկզբանե հայտնի էր, որ մի քանի օր շարունակ բանակցություններ են լինելու։

Նորից պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են Հայաստանի, Արցախի անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը, ազգային անվտանգությունը»։

Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Ճիշտն ասաց զարմացած եմ պարոն Մանուկյան, որ ձեզ համար նորություն է, որ բանակցություններ են տեղի ունենում։ Առաջարկում եմ հետևել ԱԳՆ հաղորդագրություններին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար
Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք…
Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը. Վահե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ