News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Հայաստանն այս պահին առաջնորդվում է չարչիական դիվանագիտության սկզբունքով՝ փորձում է այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնում մեկը մյուսից բամբասելով ու բողոքելով մնալ ջրի երեսին. Դա շատ կարճ կյանք ունեցող քաղաքականություն է միջազգային հարաբերությունների տեսանկյունից: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Եկեք փաստենք, որ Հայաստանը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, համաձայնություն տվեց միաժամանակ եթե չասեմ իրարամերժ, ապա շատ մեծ տարբերություններ ունեցող լուծումներին: Հիմա եթե դուք գնաք մեկին ինչ-որ բան վաճառելու, այն առաջարկեք 1000 դրամով, հետո առաջարկեք 500 դրամով, եւ դիմացինն ասի՝ ես երկուսին էլ համաձայն եմ: Դուք խելագար չեք լինի՞ եթե վաճառեք ավելի էժան գնով: Հայաստանին առաջարկված էր լուծում լուծում, որով Արցախը մնալու էր առնվազն այս նույն կարգավիճակով, միաժամանակ Եվրոպայի կողմից առաջարկված էր մի լուծում, որտեղ Արցախի մասին հիշատակում չկար: Հայաստանը հայտարարել է, որ երկուսին էլ կողմ է, հիմա մենք ումից ինչ ենք պահանջում, բացի ՀՀ կառավարությունից»,-ասաց նա:

Մամիջանյանը հայտարարեց, որ իր համար խնդիր է այն, որ Արցախի կարգավիճակը դիտարկվում է Ադրբեջանի կազմում. «Ինձ համար խնդիր է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը որեւէ տեղ արտացոլված չէ, հայկական կողմը գնացել է Հայաստանի համար շատ ավելի պարտվողական մոտեցման, այսպես կոչված ազատությունների եւ իրավունքների երաշխավորման տարբերակով, որը նույնիսկ աղերս չունի ինքնորոշման իրավունքի հետ: Այնպես որ ինձ համար էական չէ, թե որ մայրաքաղաքում են բանակցությունները, ինձ համար էական է դրա բովանակությունը»,-ասաց Մամիջանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ