News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ԵՄ դիտորդական առաքելություն Հայաստան հրավիրելու որոշումը հեշտ չէր, քանի որ այն անվտանգության երաշխիք չի տալիս, բայց կարող է նոր մարտահրավերներ ստեղծել։ Այս մասին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մյուս կողմից, մեզ համար կարևոր է միջազգային համայնքի ուշադրությունը հարավկովկասյան տարածաշրջանի վրա պահել, քանի որ այդ ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է Ուկրաինայի վրա։

Հայաստանը գտնվում է փխրուն վիճակում։ Արևմուտքում շատերը կարծում են, որ մենք Ռուսաստանի վստահված երկիր ենք, կառավարություն, իսկ Արևելքում կարծում են, որ մենք արևմտամետ քաղաքականություն ենք վարում։

Մեր հարեւանները, գնալով դեպի Արևմուտք, ասում են, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է, և Հայաստանի դեմ կոչ են անում անել նույնը, ինչ Ռուսաստանի դեմ։ Այնուհետև, նրանք գնում են Մոսկվա և հայտարարում, որ Հայաստանի վարչապետը սերտորեն համագործակցում է ԵՄ-ի հետ և իբր ուշադրությունը տեղափոխում է Արևելքից դեպի Արևմուտք։ Սա հնարավորություններ է ստեղծում հարեւանների կողմից Հայաստանի դեմ ագրեսիվ քաղաքականության համար։

Որոշ երկրներ կարծում են, որ այս ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանին ավելի խելացի կդարձնի։ Մենք գործում ենք հնարավորինս թափանցիկ, շահագրգռված ենք խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ»,- նշել է Փաշինյանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ