News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ի թագադրման միջոցառումների ծախսերը գնահատվում են 50-100 մլն ֆունտ սթեռլինգ (63-125 մլն դոլար), տեղեկացրել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ոչ պաշտոնական տվյալներին։

CNBC-ի գնահատմամբ՝ այսօրվա գների հաշվարկով 1953թ. Եղիսաբեթ II թագուհու թագադրումը բրիտանական գանձարանի վրա 50 մլն ֆունտ է նստել, Գեորգ VI-ի թագադրումը 1937թ.՝ 24,8 մլն ֆունտ։

Չառլզ III-ի թագադրությունը տեղի է ունենալու շաբաթ՝ մայիսի 6-ին, եւ ունենալու է մոտ 2 հազար VIP-հյուրեր՝ չորս անգամ ավելի քիչ, քան Եղիսաբեթ II-ի թագադրման ժամանակ։ Տոնական միջոցառումները կտեւեն երեք օր, ներառյալ հանգստյան օր հայտարարված երկուշաբթին, եւ կներառեն համերգ աստղերի մասնակցությամբ։

Ըստ տեղեկությունների՝ միապետն ինքն է ցանկացել համեմատաբար կարճ եւ ոչ թանկ արարողություն։ Նրա թագադրությունը տեւելու է մոտ մեկ ժամ, մինչդեռ Եղիսաբեթ II-ինը տեւել է մի քանի ժամ։

Բրիտանական բարերը, ռեստորանները եւ հյուրանոցները 350 մլն ֆունտ կվաստակեն թագադրման շնորհիվ, կարծում է UK Hospitality ճյուղային կազմակերպությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ