News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Մայիսի 5-ին վարժական հերթական հավաքի ավարտի կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ողջունելով վարժական հավաքի մասնակիցներին, իր եւ պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին՝ վարժական հավաքների ընթացքում մարտական պատրաստության, մարտական հերթապահության եւ զինվորական օրինակելի կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, կարեւորելով 25-օրյա վարժական հավաքների դերն ու դրանց ընթացքում պահեստազորայինների զինվորական գիտելիքների բարձրացման անհրաժեշտությունը, մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգեւատրել է պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ