News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թանուրայում (Քերալա նահանգ) զբոսաշրջային նավակի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 21-ի, հայտնում է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության ներկայացուցչին։

«Այս պահի դրությամբ հայտնաբերվել է 21 աճյուն։ Մենք չգիտենք նավակում գտնվող մարդկանց ճշգրիտ թիվը, ուստի մենք շարունակում ենք որոնումները՝ հասկանալու համար, արդյոք դեռ զոհեր կան»,-ասել է տարածաշրջանային հրշեջ բաժանմունքի սպան։

Տեղի իշխանության նախնական տվյալներով՝ նավի վրա կարող էին գտնվել 35-40 ուղեւորներ, այդ թվում՝ երեխաներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ