News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակում է սերտ կապ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունության ամրապնդման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերն առաջ մղելու համար։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ։

«Առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման համար։

Նրանց քննարկումները կուղեկցվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումով՝ 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովի շրջանակներում:

Ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ քննարկելու տեղում ընթացիկ զարգացումները և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերը:

Նախագահ Միշելը նաև մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին՝ երկրորդ անգամ հանդիպելու ԵՀԽ հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայում»,- նշվում է հայտարարության մեջ։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ