News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը


Դրե՛ք, նայե՛ք, 2020-ին ասել եմ՝ Արցախը հանձնելու են, Ղարաբաղում սով է լինելու։ Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե այս իշխանությունների օրոք հնարավո՞ր է մեջքը ուղղել, Արցախի ժողովրդի ապաշրջափակման հասնել, վերածննդի ականատեսը լինել:

«Այս իշխանության մասին ասել եմ 2020 թվականի հունիսի 5-ին։ Ասել եմ, թե մեզ ինչ է սպասվում։ Բոլորդ էլ կարող եք գնալ, մտածել, նայել, թե հունիսի 5-ին ինչ եմ ասել, որ անդունդն ենք ընկնելու, Արցախն ենք հանձնելու, լինելու է պահ, որ Ղարաբաղում սով է լինելու։

Կանգառը կլինի, երբ ժողովուրդը խելքի գա, միասնական լինի և հիմնականը համերաշխություն լինի իմ ազգում»,-նշել է Ծառուկյանը։

Տպել
Ամենաշատ