News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բաքուն եւ Երեւանը ԱՄՆ-ում անցած շաբաթ տեղի ուենցած բանակցություններում առաջընթաց քայլ են կատարել, սակայն բանակցային գործընթացին հարկավոր է իրատեսորեն մոտենալ, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«(Մայիսի 1-4-ին) տեղի են ունեցել խաղաղության համաձայնագրի բավական ինտենսիվ քննարկումներ, որոնք ընդգրկում էին մի շարք կետեր եւ կարեւոր պահեր։ Չի կարելի ասել, թե լիովին պայմանավորվել ենք։ Կողմերի դիրքորոշումների միջեւ բավական շատ տարաձայնություններ կան, բայց այս բանակցություններում ձեռք են բերվել պայմանավորվածություններ խաղաղության համաձայնագրի առանձին կետերի վերաբերյալ։ Մենք եւս մեկ առաջընթաց քայլ ենք կատարել»,- չորեքշաբթի ասել է Բայրամովը լրագրողներին։

Նախարարը միեւնույն ժամանակ նշել է, որ «մենք պետք է իրատեսորեն վերաբերվենք այդ գործընթացին»՝ ավելացնելով, որ Բաքուն կողմնակից է խաղաղ գործընթացին։

Բայրամովն ասել է, որ Բաքվում դրական են գնահատում մայիսի 14-ին Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների Բրյուսելում կայանալիք հանդիպումը՝ նշելով, որ «այն պետք է դիտարկել որպես Բաքվի եւ Երեւանի բանակցությունների բաղկացուցիչ մաս, որոնք իրականացվում են հարաբերությունների կարգավորման նպատակով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ