News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի բնակիչը մոտոցիկլետ է հորինել, որը գարեջրով է աշխատում, գրում է UPI-ն։ Նախկինում ամերիկացին արդեն հրթիռային շարժիչով զուգարան է պատրաստել։

Գյուտարարի անունը Կայ Միքայելսոն է։ Տղամարդու խոսքով՝ բենզինային շարժիչի փոխարեն իր մոտոցիկլետի մեջ հատուկ տակառ է տեղադրված, որում գարեջուրը տաքացվում է 300 աստիճան։ Փրփուրը վերածվում է գերտաքացած գոլորշու, որը դուրս է գալիս վարդակից և մեքենան առաջ է մղում:

«Վառելիքի գները թանկանում են։ Ես ինքս խմող չեմ, ուստի ավելի լավ բան չեմ կարող մտածել, քան գարեջուրը որպես վառելիք օգտագործելը»,- մեկնաբանել է Կայը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ