News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ժամը 20:20-ի  դրությամբ իրադրության փոփոխություն չկա․ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները  ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չճշտված, սխալ տեղեկություններ չտարածել և հետևել պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ