News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Վեց առյուծ է սպանվել Քենիայի հարավում գտնվող ազգային արգելոցում, ինչը հարված է հասցրել բնության պահպանման ջանքերին և զբոսաշրջության ինդուստրիային, որը ազգային տնտեսության գլխավոր հենարանն է, տեղեկացնում է Reuters-ը։

Քենիայի վայրի բնության պահպանման ծառայությունը հաղորդել է, որ առյուծները սպանվել են Ամբոսելի ազգային արգելոցի մերձակայքում գտնվող գյուղերի շրջակայքի այծերի ու շան վրա։

«Ցավոք, սա եզակի միջադեպ չէ, քանի որ վերջին շաբաթվա ընթացքում ևս չորս առյուծ է սպանվել»,- ասվում է հաղորդման մեջ։ Արգելոցի ներկայացուցիչները հանդիպել են տեղի հանրության հետ, որպեսզի լուծում գտնեն կենդանիների և հանրության անդամների միջև կրկնվող կոնֆլիկտների համար, սակայն հայտնի չէ, որևէ համաձայնություն եղել է, թե՝ ոչ։

Քենիայի բնական արգելոցների տարածքում ապրող բնակիչները հաճախ են բողոքում, որ առյուծներն ու այլ  գիշատիչներ սպանում են ընտանի կենդանիներին, քանի որ մարդիկ և վայրի բնությունը մրցակցում են տարածքի և պաշարների համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ