News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

 Ամերիկյան Մոնթանա նահանգի սուշի-ռեստորանում մատուցված «հատուկ ռոլը», ենթադրաբար, հանգեցրել է երկու մարդու մահվան և առնվազն 30-ի թունավորման, տեղեկացնում է Insider-ը։

Dave's Sushi սուշի բարը ժամանակավորապես փակվել էր ապրիլին այն բանից հետո, երբ մի քանի այցելու, որոնք ճաշում էին այնտեղ, հիվանդացան։

Երկու այցելու մահացավ ռեստորանում սնվելուց մի քանի օր հետո։ Համարվում է, որ առնվազն 30 այլ այցելու թունավորվել է, հայտնել է տեղական լրատվական կայանը։

Իշխանությունները հայտարարել են, որ քննության նախնական արդյունքները մատնացույց են անում ռոլերը, որոնք մորխ սնկեր են պարունակել, որոնք վարակի հնարավոր աղբյուր կարող են լինել։ Ընդ որում նրանք նշել են, որ կոնկրետ ախտածինը դեռ չի նույնականացվել։

Dave's Sushi-ն հայտնել է պարբերականին, որ  համագործակցում է հետաքննության հետ և սանիտարական հարցերով խորհրդատու է վարձել ռեստորանը ստուգելու համար։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ