News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցության առաջնորդ  Յարոսլավ Կաչինսկին կիրակի ընտրողնորին մի շարք արտոնություններ է  խոստացել , այդ թվում՝ երեխաներով ընտանիքների դրամական նպաստի մեծացումը, տեղեկացնում է The Associated Press-ը։

Այս աշնանը Լեհաստանում պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։ Օրը դեռ չի նշանակված, բայց ակնկալվում է որ դրանք կկայանան ամենաուշը հոկտեմբերին կամ նոյեմբերի սկզբին։

Կուսակցության համագումարում Կաչինսկին հայտարարել է, որ մտադիր է հունվարից սկսած ավելացնել ծնողների ամենամսյա վճարը 500 զլոտիի (120 դոլար) չափով, 18  տարեկանից ցածր ամեն երեխայի համար մինչև 800 զլոտիով (192 դոլար)։

Կաչինսկին հայտարարել է նաև, որ կուսակցությունն անվճար դեղամիջոցներ կտրամադրի 65 և դրանից բարձր տարիքի մարդկանց և հնարավորինս շուտ կչեղարկի պետական մայրուղիներով թեթև ավտոմեքենաների անցման վճարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ