News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձայների 50 տոկոսից պակաս է հավաքել նախագահական ընտրություններում 92,7 տոկոս քվեատուփերի քվեաթերթիկների ստուգման արդյունքներով, տեղեկացնում է TRT-ն։

«Էրդողանի օգտին՝ 49,94% (ավելի քան 24,3 մլն քաղաքացի), Քըլըչդարօղլուի օգտին՝ 44,3% (ավելի քան 21,6 մլն)»,- տեղեկացնում է հեռուստաալիքը։

 Եթե նրանցից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսը, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը, որը տեղի կունենա մայիսի 28-ին։

Նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցկացվեցին մայիսի 14-ին։ Նախագահական մրցավազքին մասնակցում էր երեք թեկնածու․ Թուրքիայի  գործող  նախագահ, 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝  Հանրապետական դաշինքնի թեկնածուն, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածուն և 55-ամյա Սինան Օհանը՝ Ata դաշինքից։ Չորրորդ թեկնածուն՝  Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, իր թեկնածությունը հանել էր հինգշաբթի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ