News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրասիական զարգացման բանկը կֆինանսավորի Հրազդանի ՋԷԿ-ի արդիականացման նախագիծը, Ալմաթիում կայացած ADFIAP Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի  Զարգացման ինստիտուտների ասոցիացիայի մասնակիցների հանդիպման շրջանակում լրագրողներին ասել է ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

«Մենք քննարկում ենք Հայաստանում մի շարք նախագծեր, օրինակ՝ հայկական մետրոպոլիտենի արդիականացումը։ Սա շատ կարեւոր նախագիծ է, մենք պատրաստ ենք մասնակցել դրան։ Էներգետիկ ենթակառուցվածքների առումով մեր ուշադրության կենտրոնում է նաեւ Հրազդանի ՋԷԿ-ը»,- ասել է Պոդգուզովը։

Հայաստանի վերաբերյալ նախագծեր կան, եւ բանկը մտադիր է պահպանել ներդրումների տեմպերը։ Խոսքը այս կամ հաջորդ տարվա նախագծերի մասին է։

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինն իր հերթին հույս է հայտնել, որ կայանի արդիականացման նախագիծը «Տաշիր» ընկերության հետ հունիսի սկզբին կստորագրվի։

«Այժմ քննարկվում են կոմերցիոն պայմանները», - ասել է Իլյինը:

Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների վերանորոգման նախագծով։ «Մետրոպոլիտենի թեման կարեւոր է։ Մենք պատրաստ ենք դրամաշնորհների տեսքով ֆինանսավորել գիտահետազոտական ​​աշխատանքները եւ նախանախագծային փաստաթղթերի ստեղծումը։ Միաժամանակ մենք՝ որպես բանկ, կարող ենք աշխատել կոնկրետ փաստաթղթերով։ Ասեք մեզ աշխատանքի ծավալը, ամեն ինչի տեխնիկական հիմնավորումը, ֆինանսական մոդելը, եւ մենք պատրաստ ենք դիտարկել։ Մինչ այժմ մենք դեռ խոսակցությունների մակարդակի վրա ենք», - ասել է Իլյինը:

Միաժամանակ, ըստ նրա, Հայաստանի եւ Երեւանի քաղաքապետարանը շահագրգռված են նախագծին բանկի մասնակցության հարցում։

Բանկը իր մասնակցության մի քանի սցենար է տեսնում՝ երկու նոր կայանների կառուցում, պարկի նորացում եւ ամբողջ ենթակառուցվածքի ​​վերանորոգում։

Sputnik Արմենիայի հարցին, թե նախագծերից որն է ավելի նախընտրելի ԵԱԶԲ-ի համար, Իլյինը նշել է, որ վերջինը.

«Եթե քո մեքենան հին է եւ դու դրա վրա երկու նոր լուսարձակներ դնես, ապա մեքենան դրանից ավելի լավը չի դառնա: Մեզ համար շատ կարեւոր է, որ մետրոպոլիտենի ներկայիս ենթակառուցվածքը համապատասխանի անվտանգության բոլոր չափանիշներին եւ պահանջներին»,- ասել է Իլյինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ