News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Եվրամիությունը կրկնապատկել է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի բյուջեն։ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման շրջանակում այսօր՝ մայիսի 18-ին, այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը՝ նշելով, որ նախաձեռնության հնգամյա բյուջեն 51 միլիոնից դարձել է 116 միլիոն եվրո։

«40 միլիոնը լինելու է դրամաշնորհների տեսքով, 76 միլիոնը՝ վարկային միջոցների։ Ես համոզված եմ, որ հընթացս նոր անդամ –պետություններ կմիանեն մեզ՝ բաց հատվածները լրացնելու աջակցությամբ։ Իմ սրտում Սյունիքի համար շատ ջերմ անկյուն կա՝ հատկապես վերջին երկու տարիներին, երբ Սյունիքի համար շատ ծանր ժամանակներ են»,- ասաց Անդրեա Վիկտորինը։

Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացումն է՝ տեղական զարգացման առաջնահերթություններին համապատասխան: «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը մեկնարկել է այս տարվա հունվարին։

Դեսպանի խոսքով՝ ընտրվել են թիրախային ոլորտներ եվրոպական համատեղ ուժերով դրանց ուղղությամբ աշխատելու համար։ Աջակցությամբ հնարավորություն է ստեղծվում տրամադրելու դրամավարկային միջոցներ, վարկեր եւ դրամաշնորհներ, համատեղելու տեխնիկանական աջակցությունը եւ փորձագիտական ներուժը։

«Մենք հաջորդիվ աջակցելու ենք փոքր եւ միջին ձեռնարկությունների կարողությունների զարգացմանը։ Ներդրումներ ենք անելու փոքրածավալ համայնքային կրթության, զարգացման, կանաչ գյուղատնտեսության ոլորտներում, բնական ռեսուրսների ենթակառուցվածքներում։ Ես լիահույս եմ, որ այս ամենը դրական ազդեցություն կունենա մարզի համար»,- ընդգծեց Վիկտորինը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ ծրագրերը դեռ չեն իրականացվել, շուրջ մեկ տարի հստակեցվել են աշխատանքների կոնկրետ ուղղությունները։ Ըստ նրա՝ հավանաբար շաբաթներ անց Ավստրիայի զարգացման գործակալությունն իր գրասենյակը կբացի Կապանում եւ կմեկնարկեն ծրագրերը։

«Հասկանում ենք, որ մեզ շատ բարդ աշխատանք է սպասվում առջեւում, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր եւ սկզբունքային է, որ մենք այս աջակցությամբ կարողանանք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կլինեն հնարավորինս արդյունավետ եւ թիրախային, որովհետեւ սա վերաբերում է Սյունքի մարզի դիմադրողականության բարձրացմանը»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ